Երևանում ինքնասպանության փորձ է կանխվել
ՀասարակությունՀաղթանակի կամրջից ինքնասպանության դիմելու փորձը կանխվել է:
Այս տեղեկությունը հաստատեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թեժ գիծը:
Մասնավորապես, հարցին «արդյոք ճիշտ է տեղեկատվությունը, որ Հաղթանակի կամրջից ինքնասպանության փորձը կանխվել է»` թեժ գծից պատասխանեցին` «նման դեպք արձանագրվել է»:
Մեզ հետ զրուցող անձը, սակայն, չցանկացան դեպքի մանրամասները հայտնել` նշելով, որ հնարավորիս արագ այդ մասին տեղեկատվություն կհրապարակվի նախարարության կայքում: