Բրիտանացի խոհարարին աշխատանքից հեռացրել են վեգաններին մսով կերակրելու համար
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բրիտանական դերբի քաղաքի Littleover Lodge Hotel հյուրանողում որոշում են կայացրել աշխատանքից հեռացնել շեֆ-խոհարար Ադամ Լամբերին, գրում է The Telegraph-ը:
30-ամյա տղամարդը սոցիալական ցանցում հայտարարել է, որ վեգանները փոքրամասնություն են, իսկ ինքը սիրում է գաղտնի կերպով նրանց համար նախատեսված ճաշատեսակներում կենդանական ծագման մթերքներ ավելացնել: Խոհարարը նաև կարծիք է հայտնել, որ «բուսակերները պետք է ժամանակը վատնելու այլ տարբերակ գտնեն»:
Դա առաջացրել է հանրության վրդովունքը և ցույցերի է բերել, քանի որ խոհարարն այդ կերպ խախտել է սպառողների իրավունքները, ովքեր որոշել են հրաժարվել մսից և այլ կենդանական մթերքներից: Հյուրանոցի ներկայացուցիչը Լամբերի մեկնաբանությունը «բացարձակ հիմարություն» է անվանել:
Հենց տղամարդը նշել է, որ իր արարքը հիմարություն էր, ինքը նման հայտարարություն է արել վեճի ընթացքում և հավելել է, որ իրականում, 9 տարվա աշխատանքի ընթացքում նման բան չի արել: