Ջեսիկա Սիմփսոնը նշում է ծննդյան 36-ամյակը. երգչուհու TOP 5 ամենասիրված հիթերը
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Այսօր ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի եւ հաղորդավարուհի Ջեսիկա Սիմփսոնը: Հայտնի շիկահերն այս տարի նշում է ծննդյան 36-ամյակը:

Ջեսիկային սկսեցին ճանաչել 1999 թ-ից: Հենց այդ տարվանից ի վեր Սիմփսոնը սկսեց ակտիվորեն երգեր ձայնագրել, նկարահանվել գովազդային հոլովակներում եւ հեռուստատեսային շոուներում, թողարկել կոսմետիկայի եւ կոշիկների հավաքածու, ստեղծել օծանելիք: Նա նաեւ ակտիվորեն մասնակցում էր բարեգործական միջոցառումներին:
2005 թ-ից Ջեսիկան սկսեց թողարկել իր բրենդային` The Jessica Simpson հավաքածուն:

Շիկահեր գեղեկուհին վերջին տարիներին, կարծես թե, պասիվ է: Սակայն նա ունի այնպիսի հիթեր, որոնք մինչ օրս լսում են: Մինչ Ջեսիկան իր երկրպագուների դատին կհանձնի իր նոր երգերը` մենք առաջարկում ենք վայելել երգչուհու արդեն իսկ սիրված հիթերից մի քանիսը:
Սյունե Առաքելյան