Ժամանակակից երեխաները ոչ ներդաշնակ են մեծանում. հետազոտություն
Lifestyleshabat.am-ը գրում է.
Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ 3-5 տարեկան երեխաների 58%-ը կարողանում է գլուխ հանել սմարթֆոնից: Բայց միայն յուրաքանչյուր վեցերորդը գիտի իր համար նախաճաշ պատրաստել, գրում է The Daily Mail-ը: Այս տեղեկությունը ստացվել է երեխաների զարգացման վրա նրանց կյանքի առաջին օրերից սկսած համացանցի ազդեցության ուսումնասիրման շրջանակներում:
Պարզվել է՝ փոքր երեխաների մեծ մասը կարողանում է շարժել համակարգչի մկնիկը, համակարգչային խաղ խաղալ և սմարթֆոն օգտագործել: Բայց նրանք չեն կարողանում կապել քուղերը կամ նախաճաշ պատրաստել: 2-5 տարեկան երեխաների 58%-ը առանց խնդրի յուրացնում են տեսախաղը, բայց դժվարությամբ են հեծանիվ վարում և իրենց համար առավոտյան ուտելիս պատրաստում: Երեխաների 25%-ը գիտի՝ ինչպես բացել բրաուզերը, բայց միայն 20%-ն է ինքնուրույն լողում: Երեխայի սեռը վիճակագրության վրա չի ազդել:
Հետաքրքիր է, որ եթե երեխայի մայրը 35 տարեկան կամ ավելի մեծ է եղել, երեխաները կենսականորեն կարևոր հմտություններն ավելի լավ են յուրացրել, քան ավելի երիտասարդ մայրերի երեխաները: 2 տարեկանից փոքր երեխաների մոտ 81%-ը ծնողների շնորհիվ լուսանկարներ ունեն համացանցում: 3 տարեկանից փոքր երեխաների ծնողների մոտ 50%-ը նշում է, որ երեխային դուր է գալիս սելֆի անել: