Դպրոցականների թքի անալիզը կարող է ցույց տալ նրանց ուսուցիչների սթրեսը
Lifestyleshabat.am-ը գրում է.
Բրիտանական Կոլումբիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ ուսուցիչների մոտ էմոցիոնալ հյուծումը և սթրեսը կապված է աշակերտների սթրեսի հետ: Նրանք առաջին անգամ ուսումնասիրել են ուսուցիչների հոգեկան վիճակի ազդեցությունը աշակերտների մոտ կորտիզոլի` սթրեսի հորմոնի, մակարդակի վրա, հայտնում է Social Science & Medicine-ը:
Գիտնականները 400 աշակերտի թքի մեջ չափել են կորտիզոլի մակարդակը: Պարզվել է, որ այն լսարաններում, որտեղ նկատվում է ուսուցիչների ուժասպառություն և էմոցիանալ հյուծում, աշակերտների մոտ կորտիզոլի մակարդակը եղել է բարձր:
Հետազոտության համահեղինակ, պրոֆեսոր Քիմբերլի Շոներթ-Ռեյչլը համարում է, որ ուսուցիչների սթրեսը կանխելու համար անհրաժեշտ է նրանց ապահովել անհրաժեշտ ամեն ինչով, այլապես նրանց վիճակը կարող է բացասաբար անդրադառնալ աշակերտների վրա: