Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը
LifestyleՀայտնի դերասանուհի և մոդել Քիմ Քարդաշյանը պատահականորեն բացահայտել է իր գեղեցիկ կազմվածքի գաղտնիքը:
«Նյու Ջերսի Նեթս» բասկետբոլային թիմի խաղացող Քրիս Հեմֆրիսի ընկերուհին ուրբաթ օրը Նյու Յորքում մասնակցելու էր հեռուստաշոուի: Մեքենայից դուրս գալիս և լայն քայլ անելիս հանկարծ բոլորին տեսանելի դարձավ նրա ձիգ զուգագուլպան, որը երևաց կարճ կիսաշրջազգեստի տակից: Առաջին անգամ չէ, որ Քիմն այսպես բացահայտում է իր գեղեցկության հիմնական «զենքերը»:
Այս ամիս բրիտանական Cosmopolitan-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ երբեք չի ձգտել նիհար լինել, և որ տառապում է ցելյուլիտով:
Քիմը նաև ասել է, որ Լոս Անջելեսից տեղափոխվում է Նյու Յորք. «Դա իմ հերթական քայլն է: Լոս Անջելեսը մշտապես կլինի իմ անցյալի մի մասը, սակայն էջը թերթելու ժամանակն է, այդ պատճառով ես այստեղ եմ` Նյու Յորքում»: