Քնելուց առաջ ո՞ւմ է օգատակար մեկ բաժակ կարմիր գինին
LifestyleՆոր հետազոտության ընթացքում պարզվել է, որ քնելուց առաջ մեկ բաժակ կարմիր գինին շաքարախտով հիվանդներին օգնում է վերահսկել խոլեստերինի մակարդակը և պաշտպանել սրտի աշխատանքը, հայտնում է ZeeNews-ը:
Պարզվել է, որ երկրորդ տիպի շաքարախտ ունեցող մարդիկ, որոնք ամեն օր ընթրիքի ժամանակ խմել են 150 մլ կարմիր գինի, ունեցել են «լավ խոլեստերինի» ավելի բարձր մակարդակ, որը բարենպաստ է ազդեկ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:
Սակայն մասնագետները հիշեցնում են, որ մեկ բաժակից ավել գինին առողջության համար վտանգավոր է, այդ պատճառով անհրաժեշտ է պահպանել չափը: