Քաբուլում տղամարդը ծծմբաթթու է լցրել իր երեք կանանց դեմքին
ՀասարակությունՔաբուլում տղամարդը ծծմբաթթու է լցրել իր երեք կանանց դեմքին, որոնցից մեկը 3-րդ կարգի այրվածքներ է ստացել եւ հիվանդանոց տեղափոխվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նման հարձակումներ Քաբուլում հազվադեպ են տեղի ունենում, տղամարդու արարքի շարժառիթները հայտնի չեն:
Սակայն Ասիայում, ընդհանուր առմամբ, կանանց վրա ծծմբաթթվով հարձակումները հազվագյուտ չեն:
2008 թվականին Աֆղանստանի հարավում տղամարդիկ ծծմբաթթվով հարձակվել էին աշակերտուհիների խմբի վրա: Տղամարդկանց կասկածում էին կանանց կրթությանը դեմ հանդես եկող թալիբների հետ կապի մեջ: