Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ» Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ» Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով ԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ

«Ես սրանում լուսավոր բան եմ տեսնում»,- Ռուբեն Քոչարը` «Ես եմ» կինոփառատոնի մասին

Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը,-Orer.am-ին հայտնել են «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմից: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել են 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Կինոփառատոնի ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը, ում հետ էլ որոշեցինք զրուցել և′ նման փառատոների կարևորության, և′ այսօրվա երիտասարդության կինոմտածողության մասին: -Օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ձեռագրով շատ նման են մեր երիտասարդներին,- ասում է Ռուբեն Քոչարը,- այսինքն` նույն տրամադրության մեջ են` աղքատների, խեղճերի են նկարում: Չգիտես ինչու աղքատ ենք, նման բաներ են նկարում: Բայց, օրինակ, ղազախները շատ հետաքրիր ֆիլմեր են նկարում, ռուսները լրիվ մաքուր էին նկարել, հատկապես` ՎԳԻԿ-ի ուսանողները. զգում ես, որ պրֆեսիոնալ բան կա: Մեր դեպքում Սովետից եկած բան է, որը ներարկում են մեր ջահելների մեջ: Այն, որ մենք մեծ ժողովուրդ ենք, որ ունենք մեծ մտքեր, գաղափարներ, բայց մեզ խեղճ ենք ներկայացնում: Մենք պիտի նկարեինք «Մենք ենք, մեր սարերը», իհարկե, լավ ֆիլմ է, լավ դիալոգ կա, բայց էությունն անգրագիտության մասին է, որ իբր հայերն էդ են: Մեր մեջ մտել է, որ այդպիսին պիտի լինենք: Ասածս այն է, որ եթե անգամ դժվար կյանք ենք ուզում նկարել` բանտ, ծերանոց, դրա մեջ էլ պիտի գեղեցկություն լինի, մենք ասում ենք գեղարվեստ, չէ՞: Տգեղն էլ պիտի գեղեցիկ լինի: Երիտասարդներին թվում է՝ եթե իրենք այդպես նկարեցին, ուրեմն` ռեալիստ են, բայց արվեստը, գեղարվեստը ռեալիզմ չի , դա խրոնիկա է դառնում: -Մենք անընդհատ բողոքում ենք, թե ՀՀ-ում չկա կինոարտադրություն, բայց կինոյի տեսեք քանի փառատոն ունենք: -Ինչ մակարդակի փառատոներ ունենք, ճիշտ այդ մակարդակի էլ՝ կինոարտադրություն. դրանք համահունչ են: Բայց այս փառատոնն ինձ համար հաճելի է, ես սրանում լուսավոր բան եմ տեսնում: Սա թրեյնինգ է` փորձադաշտ, որ երիտասարդները տեսնեն՝ ինչ բան է փառատոն ասվածը: Սա դպրոց է, որտեղ հավաքվում են իրար գլխի, քննարկում միմյանց ֆիլմերը, մի տեղ ապրում: Վաղը-մյուս օրը, որ ուրիշ երկրներում մասնակցեն, արդեն փորձ կունենան: Ուզում եմ մի բան ձևավորվի` անպայման չի, որ լինես առաջինը: Մի քիչ աբսուրդ է, որ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ: Ի վերջո, առաջին կամ երկրորդ տեղ ասվածը հարաբերական է: Կարևորը քեզ ընդունեն, եթե ընդունեցին՝ հաղթած ես: Սա կուզեի, որ արմատավորվի նաև մերժողովրդի մեջ: Եթե արվեստագետը մասնակցում է փառատոնին, դա արդեն մեծ բան է: Ասում են` գնացին, բայց… բայց գնացին չէ՞: -Մենք, ճիշտ է, միջազգային փառատոներից մրցանակներով ենք հետ գալիս, բայց ավելի վերև այդպես էլ չի հաջողվում բարձրանալ, ինչպես և ոչ մի հայ գրող Նոբելյան մրցանակի չի արժանացել: Սա երևի նրանից է, որ մենք գրում ենք մեր խնդիրներից, որը դրսի մարդուն, աշխարհին հետաքրքիր չէ: -Այդ հարթակներն էլ են տարբեր, դրանց իմաստները պիտի հասկանանք: Ամեն հարթակ չի, որ առողջ է: Օրինակ, ինչպես Օսկարինը, Կաննինը: Չնայած դրանք էլ պիտի հասկանանք, թե ինչպես են ընդունում, ինչ քաղաքականություն կա: «Ավատարին» բան չտվեցին, որովհետև ԱՄՆ-ի զավթողականությունը ցույց տվեց, և իդեալոգիան չբռնեց: Հիմա ասում են` գնացին Ճ կլասի փառատոն։ Հիմա, եթե էդ միջազգայինները Ճ կլասի են, սա ուրեմն` մինուս Ճ է՞: Չի կարելի ասել այդպես, որովհետև սա մի խումբ մարդկանց կարծիք է, Ճ կլասը դու ես: Մարդիկ մի տեղ հավաքվել են, փող են դրել, մի բան են փորձում անել, դա արդեն մեծ բան է: Ֆրանսիական «Նոր ալիքը», որ սկսեց, մի այսպիսի միտք ասվեց` երկու հոգի իրար հետ խոսեցին և աշխարհը լսեց, հիմա այստեղ տասը հոգի են: Շատ կարևոր է, թե ով է գովեստով հանդես եկողը և ով՝ հակառակը: Մի հարգարժան մարդ կա, այն ժամանակ նա երիտասարդ էր, եկել և հայրիկիս առաջարկել է, որ արձանը սարքի, հայրիկս պատասխանել է` դու ով ես, որ իմ արձանը սարքես: Այսինքն` սա ևս հարաբերական է, կրկնում եմ` կարևոր է, թե ով է այդ գովացողը և չգովացողը: Մարիամ Պետրոսյան
«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա ԿոստանյանԻշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավըԱրևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան«Այն գումարները, որ ժամանակին ինչ-որ մարդկանց գրպաններն էին գնում, այսօր դառնում են մանկապարտեզներ, բակեր, փողոցներ և մայթեր». ԱվինյանBaghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայումԱլիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. Չալաբյան