Yerevan, 23.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Ես սրանում լուսավոր բան եմ տեսնում»,- Ռուբեն Քոչարը` «Ես եմ» կինոփառատոնի մասին

Lifestyle
Ծաղկաձորում այս օրերին անցկացվում է «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին և կտևի մինչև հոկտեմբերի 5-ը,-Orer.am-ին հայտնել են «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմից: Ներկայացված 118 ֆիլմից ընտրվել են 60-ը` վավերագրական, խաղարկային, անիմացիոն: Կինոփառատոնի ժյուրին նախագահում է ռեժիսոր Ռուբեն Քոչարը, ում հետ էլ որոշեցինք զրուցել և′ նման փառատոների կարևորության, և′ այսօրվա երիտասարդության կինոմտածողության մասին: -Օտարազգի երիտասարդ ռեժիսորներն իրենց ձեռագրով շատ նման են մեր երիտասարդներին,- ասում է Ռուբեն Քոչարը,- այսինքն` նույն տրամադրության մեջ են` աղքատների, խեղճերի են նկարում: Չգիտես ինչու աղքատ ենք, նման բաներ են նկարում: Բայց, օրինակ, ղազախները շատ հետաքրիր ֆիլմեր են նկարում, ռուսները լրիվ մաքուր էին նկարել, հատկապես` ՎԳԻԿ-ի ուսանողները. զգում ես, որ պրֆեսիոնալ բան կա: Մեր դեպքում Սովետից եկած բան է, որը ներարկում են մեր ջահելների մեջ: Այն, որ մենք մեծ ժողովուրդ ենք, որ ունենք մեծ մտքեր, գաղափարներ, բայց մեզ խեղճ ենք ներկայացնում: Մենք պիտի նկարեինք «Մենք ենք, մեր սարերը», իհարկե, լավ ֆիլմ է, լավ դիալոգ կա, բայց էությունն անգրագիտության մասին է, որ իբր հայերն էդ են: Մեր մեջ մտել է, որ այդպիսին պիտի լինենք: Ասածս այն է, որ եթե անգամ դժվար կյանք ենք ուզում նկարել` բանտ, ծերանոց, դրա մեջ էլ պիտի գեղեցկություն լինի, մենք ասում ենք գեղարվեստ, չէ՞: Տգեղն էլ պիտի գեղեցիկ լինի: Երիտասարդներին թվում է՝ եթե իրենք այդպես նկարեցին, ուրեմն` ռեալիստ են, բայց արվեստը, գեղարվեստը ռեալիզմ չի , դա խրոնիկա է դառնում: -Մենք անընդհատ բողոքում ենք, թե ՀՀ-ում չկա կինոարտադրություն, բայց կինոյի տեսեք քանի փառատոն ունենք: -Ինչ մակարդակի փառատոներ ունենք, ճիշտ այդ մակարդակի էլ՝ կինոարտադրություն. դրանք համահունչ են: Բայց այս փառատոնն ինձ համար հաճելի է, ես սրանում լուսավոր բան եմ տեսնում: Սա թրեյնինգ է` փորձադաշտ, որ երիտասարդները տեսնեն՝ ինչ բան է փառատոն ասվածը: Սա դպրոց է, որտեղ հավաքվում են իրար գլխի, քննարկում միմյանց ֆիլմերը, մի տեղ ապրում: Վաղը-մյուս օրը, որ ուրիշ երկրներում մասնակցեն, արդեն փորձ կունենան: Ուզում եմ մի բան ձևավորվի` անպայման չի, որ լինես առաջինը: Մի քիչ աբսուրդ է, որ բոլորն ուզում են չեմպիոն դառնալ: Ի վերջո, առաջին կամ երկրորդ տեղ ասվածը հարաբերական է: Կարևորը քեզ ընդունեն, եթե ընդունեցին՝ հաղթած ես: Սա կուզեի, որ արմատավորվի նաև մերժողովրդի մեջ: Եթե արվեստագետը մասնակցում է փառատոնին, դա արդեն մեծ բան է: Ասում են` գնացին, բայց… բայց գնացին չէ՞: -Մենք, ճիշտ է, միջազգային փառատոներից մրցանակներով ենք հետ գալիս, բայց ավելի վերև այդպես էլ չի հաջողվում բարձրանալ, ինչպես և ոչ մի հայ գրող Նոբելյան մրցանակի չի արժանացել: Սա երևի նրանից է, որ մենք գրում ենք մեր խնդիրներից, որը դրսի մարդուն, աշխարհին հետաքրքիր չէ: -Այդ հարթակներն էլ են տարբեր, դրանց իմաստները պիտի հասկանանք: Ամեն հարթակ չի, որ առողջ է: Օրինակ, ինչպես Օսկարինը, Կաննինը: Չնայած դրանք էլ պիտի հասկանանք, թե ինչպես են ընդունում, ինչ քաղաքականություն կա: «Ավատարին» բան չտվեցին, որովհետև ԱՄՆ-ի զավթողականությունը ցույց տվեց, և իդեալոգիան չբռնեց: Հիմա ասում են` գնացին Ճ կլասի փառատոն։ Հիմա, եթե էդ միջազգայինները Ճ կլասի են, սա ուրեմն` մինուս Ճ է՞: Չի կարելի ասել այդպես, որովհետև սա մի խումբ մարդկանց կարծիք է, Ճ կլասը դու ես: Մարդիկ մի տեղ հավաքվել են, փող են դրել, մի բան են փորձում անել, դա արդեն մեծ բան է: Ֆրանսիական «Նոր ալիքը», որ սկսեց, մի այսպիսի միտք ասվեց` երկու հոգի իրար հետ խոսեցին և աշխարհը լսեց, հիմա այստեղ տասը հոգի են: Շատ կարևոր է, թե ով է գովեստով հանդես եկողը և ով՝ հակառակը: Մի հարգարժան մարդ կա, այն ժամանակ նա երիտասարդ էր, եկել և հայրիկիս առաջարկել է, որ արձանը սարքի, հայրիկս պատասխանել է` դու ով ես, որ իմ արձանը սարքես: Այսինքն` սա ևս հարաբերական է, կրկնում եմ` կարևոր է, թե ով է այդ գովացողը և չգովացողը: Մարիամ Պետրոսյան
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School