Ճապոնիայում ծաղկած բալենիները հեքիաթային գույներով են «ներկել» լիճը.Ֆոտոշարք
LifestyleՃապոնացի լուսանկարիչ Դանիլո Դունգոն անօդաչու թռչող սարքերի միջոցով լուսանկարում է ծաղկած բալենիների մասնակցությամբ ցնցող տեսարաններ, որոնք, կարծես, հեքիաթից են վերցված:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ամեն տարի գարնանը նա այցելում է Տոկիոյի Ինոկաշիրա այգի ու զմայլվում վարդագույն-մանուշակագույն հրաշքով` ծաղկած բալենիներով:
Իսկ անօդաչուները բացահայտում են բնության այս հրաշքի` մարդու աչքի համար անտեսանելի գեղեցկությունը: Վերևից արված լուսանկարները դիտելու դեպքում երևում է՝ ինչպես են ծաղկած բալենիների թերթիկները թափվել լճի մեջ ու այն վարդագույն «ներկել»: Արդյունքում տպավորություն է ստեղծվում, թե լճի մակերևույթին ևս ծաղիկներ են բացվել:




