Բեռլինում մերկերի համար ռեստորան է բացվել
ՀասարակությունԳերմանիայի մայրաքաղաքում հանրային սննդի արտասովոր օբյեկտ է բացվել. «Eaterie» անվանումով ռեստորան՝ մերկերի համար: Չնայած նման հաստատության բացումը ցնցող է շատերի համար, սակայն ռեստորանը բավական գրավիչ է այցելուների որոշակի շրջանակի համար:
Ըստ Informing-ի, նման ռեստորաններ կան նաեւ Մեծ Բրիտանիայում եւ մի շարք այլ երկրներում:
Ռեստորանի բոլոր այցելուներն ու անձնակազմի անդամները կարող են հաստատությունում կիսամերկ կամ ընդհանրապես մերկ լինել: Գաղափարի հեղինակների խոսքով՝ իրենք նպատակ ունեն հնարավորինս ազատ զգալու առիթ ընձեռել մարդկանց: Սակայն ոչ ոք չի նշում, թե մերկությունն ինչպես է նպաստելու ախորժակին եւ հիգիենայի կանոններին հետեւելուն: Հաստատության շեֆ-խոհարար Կառլ Կինսկիի խոսքով, մերկությունն արվեստի գործ է, քանի որ մարդկային մարմինը կատարյալ է:
Բացումից հետո մեկ շաբաթ շարունակ ռեստորանում սնունդն ու ըմպելիքներն անվճար են եղել: Ինչ հաջողություն կունենա հաստատությունը՝ ցույց կտա ժամանակը: