Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ» Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ» Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ» «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»


Նախատեսվում է սկսել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները

Հարցազրույց

ՀՀ-ում կենսական նշանակություն ունեն ջրամբարաշինական ծրագրերը: Այս առումով մեծ նշանակություն ունի վերջերս վերականգնված և վերակառուցված Մարմարիկի 24 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարը, ինչի մասին Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց Ջրային տնտեսության ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետ Վարազդատ Մկրտչյանը:

«Ներկայում առաջնահերթության կարգով նախաձեռնվել են Վեդիի, Կապսի, Եղվարդի և Մարմարիկի ջրամբարաշինական աշխատանքները: Կապսի ջրամբարի վերականգնման մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստում, շինարարության վերահսկողություն» մրցութային փաթեթը ընթացքի մեջ է: Մրցութային փաթեթի հաստատումից հետո նախատեսվում է մանրամասն նախագիծն ավարտել 2016թ. երկրորդ կիսամյակում, որից հետո կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը: Ջրամբարի պատվարային հանգույցն առաջին փուլում նախատեսնվում է կառուցել 25 մլն մ³ ծավալի համար: Նշված պատվարը կկառուցվի այնպես, որ հետագայում հնարավոր լինի այն բարձրացնել` հասցնելով ջրամբարի ծավալը 60 մլն մ³-ի »,- ասաց նա:

Ինչպես նշեց Վ. Մկրտչյանը, շինարարական աշխատանքների ընդհանուր տևողությունը կկազմի շուրջ 5 տարի և այն թույլ կտա ընդգրկել ավելի քան 5 հազար հա նոր ոռոգելի տարածքներ, ինչպես նաև բարելավել ներկայումս ոռոգվող տարածքների ջրապահովությունը:

Խոսելով նաեւ «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի շինարարություն» ծրագրից՝ նա ասաց, որ Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) ֆինանսավորմամբ ավարտվել է տվյալ ծրագրի շրջանակում նախատեսված տեխնիկա-տնտեսական հիմնավորման ուսումնասիրությունը. «Ֆրանսիական Զարգացման գործակալության (AFD) կողմից տրամադրված վարկի և Հայաստանի Հանրապետության համաֆինանսավորման միջոցներով նախատեսվում է սկսել Վեդիի 29 մլն մ³ ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցումը 2016 թվականին և ավարտել շինարարությունը 5 տարում: Այն կապահովի Արարատյան հարթավայրի ավելի քան 4.0 հազ. հա հողակտորների ոռոգումը, այդ թվում՝ 2.8 հազ. հա տարածքի մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս ոռոգման եղանակով»:

Իր խոսքի ընթացքում ԾԻԳ-ի շինարարության, տեխվերահսկման ավագ ճարտարապետը ներկայացրեց նաեւ Եղվարդի ջրամբարի վերակառուցման ու Մաստարայի ջրամբարի կառուցման մանրամասները. «Եղվարդի 90 մլն մ³ ընդհանուր ծավալով անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ 2014 թվականի հունիս ամսից սկսվել են իրագործելիության ուսումնասիրությունները, որին պետք է հաջորդի մանրամասն նախագծման փուլը: Ներկայումս հետազոտական թիմը Հայաստանում ավարտել է ջրամբարի վերաբերյալ նյութերի հավաքագրման աշխատանքները: Նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրությունները կավարտվեն մինչև 2017 թվականի մայիս ամիսը, իսկ մանրամասն նախագծի և մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018 թվականին: Եղվարդի ջրամբարի կառուցման աշխատանքները կսկսվեն 2018 թվականին, որի շինարարության ընդհանուր տևողությունը պլանավորված է 5 տարի: Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա շուրջ 12.2 հազ. հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս եղանակով:

Մաստարայի 10.2 մլն մ3 ընդհանուր ծավալով ջրամբարի կառուցման հարցը քննարկվում է Եվրասիական զարգացման բանկի հետ: Ջրամբարի կառուցումը թույլ կտա Արմավիրի մայր ջրանցքի 27-րդ կիլոմետրից հետո գտնվող համայնքներին մատակարարել ոռոգման ջուր ինքնահոս եղանակով՝ շահագործումից հանելով խորքային հորերը, իսկ Արարատյան ստորգետնյա ավազանից ջրառը պակասեցնել տարեկան շուրջ 5,3 մլն մ³-ով»,- ասաց նա:

Նշենք, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում նախատեսնվում է մեկնարկել Գեղարդալճի, Քաղցրաշենի, Բաղրամյան-Նոյակերտի և Մեղրիի ինքնահոս ոռոգման համակարգերի նախագծման ու կառուցման գործընթացները, ինչը հնարավորություն կտա այդ տարածքներում մեխանիկական եղանակով ոռոգումը փոխարինել ինքնահոսով:

Գազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԻնչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»Այն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. ՉալաբյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն