13-րդ «Ոսկե ծիրան»-ը բացվել է
LifestyleBravo.am-ը գրում է.
Երեկ մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երեւանի 13-րդ միջազգային կինոփառատոնը, որը նվիրված է ՀՀ անկախության 25-րդ հոբելյանին: Մինչ հանդիսավոր կարմիր գորգի արարողությունն ու փառատոնի բացումը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում ՀՀ ոստիկանության փողային նվագախմբի կատարումների ներքո բացվել են օպերատոր Ալբերտ Յավուրյանի, ռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի եւ Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը:
«Ոսկե ծիրան»-ի տնօրեն Հարություն Խաչատրյանն ու փառատոնի վաղեմի գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը միասին ազդարարել են փառատոնի պաշտոնական բացումը: Հարություն Խաչատրյանը հանդիսականներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հիշել հուլիսի 4-ին կյանքից հեռացած իրանցի ռեժիսոր, «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր Աբաս Քիառոստամիին:
Շարունակությունը` այստեղ: