Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների հուզիչ շնորհավորանքը իրենց դստեր հինգամյակի կապակցությամբ
LifestyleԴեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների կրտեր բալիկը և միակ դուստրը կիրակի օրը դարձավ հինգ տարեկան: Նրա ծնողները իրենց Ինսթագրամի էջը ողողել էին փոքրիկ Հարփերի նկարներով: Դեյվիդը հրապարակել էր սև ու սպիտակ նկար, որտեղ փոքրիկ Հարփերը համբուրում է իր հայրիկին:
«Շնորհավոր ծնունդդ, իմ փոքրիկ արքայադուստր», - գրել է Դեյվիդ Բեքհեմը: «Այս հինգ տարիների ընթացքում Հարփերը հասցրել է սիրով լցնել մեր ընտանիքը: Նա առանձնահատուկ էակ է: Մենք այնքան երջանիկ ենք, որ մեր ամեն օրը անց ենք կացնում այս հրաշքի հետ: Մենք պաշտում ենք քեզ, մեր փոքրիկ աղջիկ: Շնորհավոր ծնունդդ: Հայրիկ:»