Սուպերմոդել Ադրիանա Լիման հանգստանում է Հունաստանում
LifestyleՄի քանի օր առաջ ավարտվեց Փարիզի նորաձեւության շաբաթը։ Մենք Ադրիանա Լիմային վերջին անգամ տեսել էինք Ֆրանսիայի մայրաքաղաքում, որտեղ կայացել էր Ralph & Russo–ի ցուցադրությունը, որին բրազիլուհուց բացի, ներկա էին նաեւ Ջորդան Դաննը, Պետրա Նեմցովան, Լիլ Քիմը եւ այլ հայտնիներ։
Իսկ ահա հիմա, մինչ երեւանյան եղանակը մեզ տանջում է իր անկանխատեսելիությամբ, սուպերմոդել Ադրիանա Լիման հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում։


Տեսախցիկները 34-ամյա բրազիլուհի մոդել, Victoria's Secret–ի նախկին «հրեշտակին» ֆիքսել են լողափին հանգստանալիս։



Ի դեպ, վերջերս Ադրիանան հայտարարել էր, որ երազում է մի օր նկարահանվել Քվենտին Տարանտինոյի ֆիլմում։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Wenn–ի