Վաչիանիում հայ ընտանիքի սպանության կասկածյալը մենակ չի գործել
ՀասարակությունԱխալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվում են նույն գյուղի երեք բնակիչներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով վրացական jnews.ge-ն, երեք կասկածյալներից մեկը, որը ձերբակալվել է, խոստովանել է հանցագործության կատարումը:
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղումհայտնաբերել են 37-ամյա կնոջ և նրա երեքանչափահասերեխաների մարմինները: «Ռուսթավի 2»-ի տեղեկատվության համաձայն`երեխաները 5, 16, 18 տարեկան են: Տանը եղելեն կինն ու նրա երեք երեխաները, իսկընտանիքի հայրը մեկնել է արտագնաաշխատանքի Ռուսա ստան՝ Խաբարովսկ: «Իմեդի» հեռուստաընկերությունը հայտնել է, որընտանիքի մերձավորների տեղեկություններով`նրանց տանջել են, ենթարկել բռնության,սակայն թանկարժեք իրերը չեն գողացել: Ողջգյուղը սարսափի մեջ է: Կատարվածիպատճառները դեռևս հայտնի չեն: Փորձաքննությունների համար մարմիններն ու ղարկվել են փորձաքննություններիՆինոծմինդայի շրջանային բյուրո: Նախնական տեղեկատվության համաձայն` դեպքը տեղի էունեցել երկու օր առաջ:Բարեկամները միայն հուլիսի 10-ին են հայտնաբերել մարմիններ:Ենթադրվում է, որ մորն ու աղջիկներին մահացու վնասվածքներըհասցվել են բութ գործիքով,իսկ ամենափոքրին` 5-ամյա տղային խեղդել են: Ամբողջ գիշեր տեղում աշխատել են քրեագետները:Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի մեկնաբանել իրողությունը: Սպանված ընտանիքի անդամները հայեր են`Խաչոտյաններ:
ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշիուշով հետևում է զարգացումներին: