Մահվան ելքով վրաերթ Աշտարակում
ՀասարակությունԱրագածոտնի մարզում այսօր ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արթուր Գեղամյանը Աշտարակ քաղաքի Եղբայրություն փողոցում իր վարած Ford Transit մակնիշի 10 ՍՏ 905 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, 68-ամյա Բաբկեն Սահակյանին:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ Բ. Սահակյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։