Ֆիլիպ Կիրկորովը Բաքվում ադրբեջաներեն է խոսել
LifestyleWnews.am-ը գրում է.
Ֆիլիպ Կիրկորովը, ում հայրն ազգությամբ հայ է, օրերս մասնակցել է Բաքվում կայացած «Жара» փառատոնին։ Հատուկ այդ երաժշտական փառատոնին մասնակցելու համար 49-ամյա երգիչը վերանայել է իր համերգային խիստ ժամանակացույցն ու մեկնել Բաքու։ Իր ելույթը նա սկսել է ադրբեջաներեն՝ ողջունելով բաքվեցիներին եւ խոստովանելով, որ մեծ պատիվ է հրավիրված լինել այդ փառատոնին։

Նշենք, որ Բաքու այցը Կիրկորովի համար իրադարձություն է, քանի որ նա այնտեղ չի եղել ավելի քան 15 տարի։
Պատճառն այն է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարությունը նրան զրկել էր երկրի տարածքում համերգներ ունենալու իրավունքից։