Միհրան Ծառուկյանն անակնկալ ունի (ֆոտո)
LifestyleՄիհրան Ծառուկյանը նորություն ունի: Երգիչը անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Վերջինս այս օրերին զբաղված է իր նոր երգի ու տեսահոլովակի նկարահանման աշխատանքներով։ Այս մասին տեղեկանում ենք երգիչ ֆեյսբուքյան էջից, որտեղ նա նոր լուսանկարներ է հրապարակել տեսահոլովակի նկահարահման հրապարակից՝ տեղեկացնելով, որ երկու օր տևած նկարահանումներն արդեն ավարտվել են։

«Շուտով… նոր տեսահոլովակ»,-այսպես է մակագրել լուսանկարը երգիչը:

«Նկարահանումներն ավարտվեցին։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ, երկու օր շարունակ միասին քրտնաջան աշխատելու համար»,-գրել է երգիչը։