2016թ. լավագույն տիեզերական լուսանկարները, որոնք արվել են ավստրալացի լուսանկարիչների կողմից (լուսանկարներ)
LifestyleՏիեզերքն այն մոգական ուժն է, որն իր առեղծվածային էությամբ, անմեկնելի գաղտնիքներով ու անհատակ խորությամբ մշտապես հանգիստ չի տվել ու չի տալիս մարդկային ուղեղներին:
Տիեզերքը սիրված թեմա է նաև լուսանկարիչների համար, ովքեր առիթը բաց չեն թողնում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ներթափանցելու հավերժական անհունի ամենամութ անկյունները, որոնք տիեզերական փոշու ու ծխի ամպի տակ թաքնվում են սովորական մահկանացուների աչքերից:
Ստորև The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է 2016թ. ավստրալացի լուսանկարիչների կողմից արված լավագույն տիեզերական լուսանկարները: Հայտնի է, որ AstroFest 2016-ի հաղթող լուսանկարները հրապարակվելու են հուլիսի 16-ին.












