Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Գավառ քաղաքի զինվորականը բանակից զորացրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով

 Գավառ քաղաքի բնակիչ, Հայոց բանակի զինծառայող Արման Արմենի Ավետիսյանը զորացրվել է պետական պարգեւով՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանագրով պարգեւատրվելով «Դրաստամատ Կանայան» մեդալով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պետական պարգեւի արժանացած Արման Ավետիսյանը, իր ծառայ ությունն անցել է Արցախում, Ստեփանակերտին մոտ գտնվող N զորամասի հրետանային բրիգադում, որի կազմում էլ ինքը մասնակցել է 2016 թվականի ապրիլի ընթացքում թշնամու դեմ մղվող մարտական գործողություններին:

«Ապրիլի 2-ի առավոտյան մեզ տագնապով վեր հանեցին եւ տեղափոխեցին կրակային դիրքեր՝ Աղդամի ուղղությամբ: Ապրիլի 2-ի եւ 3-ի ընթացքում մարտական խնդիր չենք կատարել, այլ սպասել ենք հրամանի: Ապրիլի 4-ի ժամը 16-ից, երբ մեր ուղղությամբ թշնամին սկսեց հրետանային կրակը, մենք պատասխան կրակ բացելու առաջադրանք ստացանք: Մեզ ամրացված «Գրադ» կայանքներով մենք կրակ տեղացինք թշնամու դիրքերի, կրակակետերի, ռազմական օբյեկտների ուղղությամբ:

Երկու ժամ անց թշնամին հայտնաբերեց մեր կրակակետը, դրա համար էլ մենք պետք է շտապ անցնեինք դեպի պահեստային կրակային դիրք: Բայց մեր մարտկոցը պետք է շարունակեր կրակել, որպեսզի մենք հասցնեինք անվտանգ նահանջել եւ անցնել պահեստային դիրք: Հաջորդ օրը նրանց կողմից կրակը լռեց, քանի որ տվել էին մեծաքանակ մարդկային ու տեխնիկական կորուստներ: Երկրորդ անգամ մարտական գործողությունների մեջ մտանք ապրիլի 27-ի լույս 28-ի գիշերը՝ անթերի կատարելով մարտական առաջադրանքը եւ լռեցնելով թշնամուն: Ապրիլի 2-ից մինչեւ հուլիսի 8-ը՝ զորացրվելուս օրը, գտնվել եմ կրակա յին դիրքերում»,-պատմեց Հայոց բանակի արդեն պահեստի հրետանավորը: Նա իրեն հպարտ է զգում հայրենիքին ծառայելու եւ պետական պարգեւի արժանանալու համար, խոստանալով հարկ եղած դեպքում նորից պաշտպանել հայրենիքի անդորրը, եթե թշնամին նորից հանդգնի սպառնալ մեր սահմաններին: Իսկ մինչ այդ նա դեռ պետք է որոշում կայացնի աշխատանքի եւ ուսման միջեւ:

«Եկող տարի կփորձեմ ուժերս Երեւանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Կփորձեմ նաեւ աշխատանք գտնել: Հրետանավորի մասնագիտությունը ես ձեռք եմ բերել մեր ԴՕՍԱԱՖ-ում սովորելու ընթացքում, որը զարգացրել եմ բանակում: Տա աստված, որ մեր հայրենիքը խաղաղ ապրի, բայց երբ դրա կարիքը զգացվի, իմ մասնագիտությունը ես կծառայեցնեմ հայրենիքիս անվտանգության պահպանմանը: Իսկ առայժմ վայելում եմ իմ հանգիստը եւ այն հոգեկան բավարարվածությունը, որ ոչ միայն ողջ ու առողջ, այլ նաեւ փառքի արժանացած եմ տուն վերադարձել»-նշեց Արմանը:

Արման Ավետիսյանի մայրը տնային տնտեսուհի է, հայրը՝ շինարար: Նրանք եւս իրենց ուրախությունն ու հպարտությունն են արտահայտում՝ Արմանի բարի վերադարձի եւ պետական պարգեւի արժանանալու համար:

Խոսրով Խլղաթյան

Սոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում