Ահա՝ ինչու էր լացում Իրինա Շեյկը Ուիմբլդոնի եզրափակչի ժամանակ
LifestyleԵրեկ բոլոր զլմ-ները քննարկում էին Իրինա Շեյքի և Բրեդլի Կուպերի հետ կատարված միջադեպը Ուիմբլդոնի եզրափակչում։ Նշվում էր, և տեսանյութից էլ պարզ երևում էր, որ 41-ամյա դերասանը Իրինա Շեյքին ստիպել է լացել։ Սակայն այսօր պարզվել է, որ Կուպերը ոչ մի բանում մեղավոր չէ։
Ըստ աղբյուրների՝ Իրինան և Բրեդլին չեն վիճել, իսկ արցունքների պատճառը Իրինայի ալերգիան է, որի դեմ նա պայքարում է արդեն տարիներ։
Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է մոդելը իր դեմքից մաքրում արցունքները, իսկ նրա սիրեցյալը նայում է նրան։ Իրականում ամեն ինչ այլ կերպ է եղել։ Իրինան իսկապես մաքրում է արցունքները, իսկ Բրեդլին նայում է ոչ թե նրան, այլ իրենց կողքին նստած թենիսի աստղ Ստեֆան Էդբերգին։ Սակայն կադրում սպորտսմենը չի հայտնվել, ինչն էլ նման եզրակացությունների առիթ է տվել։


