Աստղային make up. Լանա Դել Ռեյ (ֆոտո)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
Ամերիկացի այս երգչուհին տարբերվում է ոչ միայն իր երգացանկով եւ երգելու ոճով, այլեւ հագնվելու եւ դիմահարդարվելու յուրահատուկ ճաշակով։
Լանան չի սիրում այն, ինչ ստանդարտ է։ Երգչուհին միշտ յուրահատկություններ է որոնում, որոնք կիրառում է իր բեմական կերպարներում։
Լանայի հագնվելու ոճն արդեն ներկայացրել ենք ձեր ուշադրությանը։ Այսօր կխոսենք նրա դիմահարդարման կերպարներից։
Ինչպես շատ աղջիկներ՝ Լանան եւս սիրում է աչքերը շեշտադրել սեւ սլաքների միջոցով։ Նա դրանք հնարավորինս արտահայտիչ է ընդգծում։
Իսկ երգչուհու շուրթերը, սովորաբար, զարդարում են չեզոք գույները։ Երբեմն Լանային կարող ենք տեսնել նաեւ կարմիր շրթնոերկով։
Երգչուհուն հատուկ են նաեւ վառ գույների ստվերաներկերն ու երկար թարթիչները։
Լանայի դիմահարդարման ոճին առաջարկում ենք հետեւել լուսանկարների միջոցով։










Սյունե Առաքելյանc