Եվրո-2016-ը ճակատագրական եղավ Ռոնալդուի համար (ֆոտո)
Lifestylelife.panorama.am-ը գրում է.
Եվրո-2016-ը ճակատագրական եղավ ոչ միայն Պորտուգալիայի (Պորտուգալիան առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն), այլ նաև 24-ամյա ֆրանսուհի Սելին Ֆիշերի համար։ Մոդելը հանգիստ աշխատում էր խաղադաշտում՝ ժպիտով ճանապարհելով հավաքականների ֆուտբոլիստներին դեպի դաշտ մուտքի մոտ, մինչև նրա կողքով չանցավ Քրիշտիանու Ռոնալդուն։
Ի՞նչ եղավ նրանց միջև։ Արևմտյան զլմ-ները գրում են, որ հենց այդ պահին սիրո աստվածը նետահարեց Պոորտուգալիայի հավաքականի ավագին։ Ինչ էլ գրեն զլմ-ները, մի բան ակնհայտ է, մոդելը իսկապես գրավեց պորտուգալացի ֆուտբոլիստի ուշադրությունը։
Հաջորդ առավոտ Սելին Ֆիշերը զարթնեց արդեն հայտնի։ Հազարավոր մարդիկ դարձել էին նրա հետևորդը Twitter-ում, նրա անունը գրված էր թերթերում և կայքերում, լրագրողները սկսեցին նրանից հարցազրույցներ խնդրել։ Բոլորը սպասում էին այս պատմության շարունակությանը։ Մի՞թե դա սեր էր առաջին հայացքից։
Ռոնալդուն և Սելինը հանդիպել են Եվրո-2016-ի նաև այլ խաղերի ժամանակ և ամեն անգամ ֆուտբոլիստը աղջկան նայել է երկար և բազմանշանակ հայացքով։ Սակայն որևէ մեկը չգիտի, հանդիպե՞լ են նրանք հետագայում թե ոչ։
Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ իր համակրանքի մասին Սելին Ֆիշերը գրել է իր Twitter-յան էջում։ Իսկ լրագրողների հարցերին պատասխանել է ժպիտով. «Կվճարեմ շամպայնով, եթե կազմակերպեք ֆոտոսեսիա Քրիշտիանու Ռոնալդուի հետ»։
Սելին Ֆիշերը պորֆեսիոնալ մոդել է։ Համակրանքը համակրանք, բայց հայրենասիրությունը նույնպես կարևոր է։ Աղջկա էջում Անտուան Գրիզմանի և Ֆրանսիայի հավաքականի նկարներն են։ Մոդելը լրագորղներին ասել է, որ վերջին խաղում երկրպագում էր իր երկրի հավաքականին և շատ էր տխրել նրանց պարտությունից։
Սակայն երբ Քրիշտիանուն վնասվածք էր ստացել, Սելինը իր էջում գրել էր.
«Օ ոչ։ Քրիշտիանու, դիմացիր։ Դու լավագույնն ես»։









