Էմմին նշում է որդու ատամհատիկը (լուսանկար)
Lifestylestyle.news.am-ը գրում է.
2015-ի նոյեմբերի 23-ին լույս աշխարհ եկավ Էմմի առաջնեկը, որի ծննդյան մասին սոցցանցերում տեղեկացրեց ինքը երգչուհին՝ գրելով «Երբ երջանկությունը 3կգ է»։ Այնուհետեւ Էմմին բացահայտեցերեխայի անունը՝ հայտարարելով, որ որդուն անվանակոչել է Դանիել։
Այսօր փոքրիկ Դանիելը 8 ամսական է եւ արդեն ատամիկ ունի։ Իսկ երիտասարդ մայրիկը գեղեցիկ միջոցառում է կազմակերպել նրա համար։