Ալսուն ապացուցել է, որ պլաստիկ վիրահատությունների չի դիմել
Lifestyle33-ամյա Ալսուի արտաքինը վերջին ժամանակներս հանգիստ չի տալիս նրա երկրպագուներին։ Տեսնելով նրա վերջին նկարներից մեկը Instagram-ում, նրա հետևորդները ենթադրել են, որ Ալսուն մեծացրել է շրթունքները։ Ամեն երկրորդ մեկնաբանությունը վերաբերվում էր այդ թեմային, և Ալսուն ի վերջ չդիմացավ։ Նա գրառում է արել, որտեղ պարզաբանել է ամեն ինչ։
«Գրառում՝ ուղղված բոլոր «խելոքներին», ովքեր վերջին ժամանակները փորձում են ապացուցել բոլորին և առաջին հերթին իրենք իրենց, և ինձ նույնպես, որ ես մեծացրել եմ շրթունքներս։ Մի թե կարծում եք, որ հիմա շուրթերի տարբեր տեսակի ներարկումների ամենահարմար ժամանակն է (Ալսուն այժմ սպասում է երրորդ երեխային)»,- գրել է երգչուհին։
«Սիրելիներս, բացահայտում եմ մեգա-գաղտնիքը և ցույց եմ տալիս նկարներ, որոնք արել եմ այսօր մեկ րոպեի տարբերությամբ։ Պարզվում է, ինչ հեշտությամբ կարելի է ավելացնել շուրթերի ծավալը միայն սովորական մատիտի օգնությամբ։ Եվ ով կարող էր հավատալ, դա ուղղակի ֆանտաստիկա է», -հեգնել է երգչուհին։
Եվ իսկապես, նկարները թույլ չեն տալիս կասկածել Ալսուի խոսքերի մեջ։ Ի դեպ շատ հետևորդների համար երգչուհուն խոսքերը այնքան էլ արժանահավատ չեն եղել և նրանք շարունակում են բացահայտել, թե ինչու է Ալսուն մեծացրել շրթունքները։

