Շերի գրառումը Նիսում ահաբեկչության մասին
LifestyleԱշխարհահռչակ երգչուհի Շերը, որը օրերս է վերադարձել Նիսից,Twitter-ում գրառում է կատարել այստեղ կատարված ահաբեկչության մասին.
«Ամբողջ հոգով ցավակցում եմ իմ ֆրանսիացի ընկերներին։ Աշխարհն ասես դատարկված լինի, իսկ իմ սիրտը՝ կոտրված»,- նշել է Շերը։
Դերասանուհի Եվա Լոնգորիան հայտարարել է, որ «Ողբերգությունը դարձյալ հարված հասցրեց իմ ամենասիրելի երկրներից մեկին։ Ես մեկ ամիս առաջ էի Նիսում։ Աղոթում եմ Ֆրանսիայի եւ աշխարհի համար»։
Իրենց խոսքն են ասել նաեւ Քիմ Քարդաշյանն ու Ռիզ Ուիզերսփունը։ Վերջինը ֆրանսիական դրոշի լուսանկարն է հրապարակել իր էջում եւ գրել. «Մենք կրկին աղոթում ենք Ֆրանսիայի եւ Նիսում տուժածների համար»։