Օրվա բաղադրատոմս. Նրբաբլիթներով փախլավա
LifestyleԲաղադրամասեր՝
250 գրամ հունական ընկույզ
1 բաժակ մեղր
Կես թեյի գդալ դարչին
1 բաժակ շաքարավազ
Նրբաբլիթներ՝ 14 հատ
Պատրաստման եղանակ՝
Թխեք նրբաբլիթներ այն բաղարատոմսով, որը ձեզ դուր է գալիս։

Ընկույզը մաքրել և մի քանի րոպե տապակել թավայի մեջ։

Հետո մանրացնել։

Մեղրը խառնել շաքարավազի հետ, տաքացնել այնքան, մինչ շաքարը հալվի։ Ավելացնել ընկույզը և դարչինը։

Շերտերի արանքում քսել մեղրով միջուկը, փաթաթել ռուլետի նման, հետո կտրել ու զարդարել ընկույզով։
.png)


