Միխայիլ Գալուստյանը վարել է ռուսաստանցի օլիգարխի «տարվա հարսանիքը»
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ռուսաստանում տեղի է ունեցել հերթական աղմկոտ հարսանիքը:Starhit-ի փոխանցմամբ՝ այս անգամ շքեղ հանդիսությունը ուսսուրիացի գործարար Ալեքսեյ Պեշեխոդկոյի դստեր` Յուլիայի եւ նրա սիրելիի` Վիկտորի հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Ռուսկի կղզում (Վլադիվոստոկից մի քանի կմ հեռու): Արդեն «տարվա հարսանիք» անվանված հանդիսությունը վարել են Լերա Կուդրյավցեւան եւ Միխայիլ Գալուստյանը:
Բազմաթիվ լուսանկարները, որոնք արդեն հայտնվել են սոցցանցերում, հուշում են այն մասին, որ սիրահարներն իրոք շքեղ տոն են կազմակերպել: Յուլիան եւ Վիկտորը հանդիսությունը «քաջվարդերով հարսանիք» են կոչել:
Հանդիսությանը տեսել են Գրիգորի Լեպսին եւ Թոմաս Նեւրգրինին: Հանդիսավարներ Լերա Կուդրյավցեւան եւ Միխայիլ Գալուստյանը հիանալի են կատարել վարողի դերը: Նրանք ուղեւորության մասին պատմել են Instagram-ում իրենց հետեւորդներին` ինքնաթիռից արված համատեղ լուսանկարներ տեղադրելով:
Հարսանիքի կազմակերպիչները ծովափին շքեղ վրան են բացել եւ բեմ են տեղադրել, որտեղ ելույթ են ունեցել հայտնիները: Հյուրերին զվարճացրել է նաեւ անիմատորների խումբը, որն իսկական հեքիաթային մթնոլորտ է ստեղծել: Շուրջբոլորն ամեն ինչ զարդարված է եղել ծաղկային նուրբ կոմպոզիցիաներով:
Հարսը ձյունասպիտակ զգեստ է հագել շքեղ ժանեկազարդ վերնամասով եւ թեզանիքներով: Յուլիայի գլուխը զարդարել է երկար քողը: Աղջիկը ձեռքում պահել է վարդագույն եւ սպիտակ քաջվարդերից ծաղկեփունջ:
Տոնի զարդը դարձել է շքեղ տորթը, իսկ միջոցառումը հրավառությամբ է ավարտվել: