Իտալիայում ապրում է մի ոստիկան, որը գրավել է համացանցի բոլոր կանանց (լուսանկարներ)
LifestyleShabat.am-ը գրում է.
Ալեսանդրո Պերեսին առանց վարանելու կարելի է անվանել Իտալիայի ամենասեքսուալ ոստիկան, ով Ապոլլոնի պես բարետես է ու ունի անսպառ հմայք: Հազարավոր կանանց երազանքների «օբյեկտը» բնակվում է Ֆլորենցիայում: Հետաքրքրական է, որ Պերեսը ճանաչում է ձեռք բերել վիրտուալ տիրույթում, երբ պատահական անցորդներից մեկը, անտարբեր չմնալով ոստիկանի տպավորիչ արտաքինի հանդեպ, լուսանկարել է նրան համազգեստով ու նկարը տարածել համացանցում:
Դրանից հետո սովորական ոստիկանը դարձել է համացանցի աստղ` գրավելով հազարավոր կանանց սրտեր:
Մերօրյա Ապոլլոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարները փաստում են, որ նա անկրկնելի է թե՛ համազգեստով, թե՛ առանց դրա: Պերեսն իր արտաքինով չի զիջում ամենահայտնի մոդելներին, քանի որ ունի խիստ առնական կառուցվածք ու հաճելի դիմագծեր:






