Ձմերուկ հավաքող այս երեխան սոցցանցերի աստղ է դարձել (ֆոտո)
LifestyleԼife.panorama.am-ը գրում է.
Չինական Յունչուան քաղաքի փոքրիկ բնակիչը մեծ ճանաչում է ձեռք բերել սոցցանցերում այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել ձմերուկ հավաքելիս արված նրա լուսանկարները:
Աղբյուրների փոխանցմամբ՝ երկուամյա փոքրիկը, ում անունը չի նշվում, օգնել է իր հայրիկին: Նման լուսանկար հրապարակելով ծնողները փորձել են գրավել գնորդների ուշադրությունը:
Լուսանկարներում փոքրիկը ավանդական չինական զգեստներով է՝ մեջքին բամբուկից պատրաստված զամբյուղով:

