Աստղային make up. Քեթրին Զետա-Ջոնս (ֆոտո)
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Գեղեցիկ, հմայիչ ու աննկարգրելի կանացի` Քեթրին Զետա-Ջոնսն այն դերասանուհիներից է, որին հաստատ չես շփոթի ոչ մեկի հետ: Նա ունի իր ինքնատիպ ոճն ու տարբերվող արտաքինը:
Քեթրինը երբեք կուլ չի գնում նորաձեւության կանոններին: Նա միշտ հագնում է այն, ինչ սազում է իր կառուցվածքին: Սա վերաբերում է նաեւ նրա դիմահարդարմանը:
Զետա-Ջոնսը հավասարապես շեշտում է թե աչքերը, թե շուրթերը: Նրա արտահայտիչ աչքերն էլ ավելի խոշոր են դառնում սեւաներկի օգնությամբ, իսկ կարմիր շրթներկը առավել գրավիչ է դարձնում Քեթրինի շուրթերը:
Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի դիմահարդարման ոճը ներկայացնում ենք լուսանկարների տեսքով:










Սյունե Աեաքելյան