Ջոննի Դեփն իր «ֆրանսիական գյուղը» վաճառում է 55 մլն դոլարով
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Ջոննի Դեփը, որն այժմ ամուսնալուծվում է Էմբեր Հերդից, վաճառքի է հանել Ֆրանսիայում իր փոքր գյուղը:
Այս շաբաթ հայտնի է դարձել, որ Ջոննի Դեփը 12 մլն դոլարովվաճառում է Վենետիկում իր տունը, բայց երեւում է` 53-ամյա դերասանին փող է անհրաժեշտ, եւ նա որոշել է Պլան-դե-Տուր վայրի մոտ գտնվող իր փոքր գյուղը վաճառել 55 մլն դոլարով:

Դեպի տունը՝ Վենետիկում
Դեփը մի շարք տներ էր գնել 2001 թվականին, երբ դերասանը սիրահարվել էր Վանեսա Պարադիին եւ Ֆրանսիային:

Ասում են` Ջոննիին դուր էր գալիս հարմարավետ եւ հանգիստ կյանքը, դերասանն ինքը զբաղվում էր բանջարեղեն աճեցնելով, սիրում էր զբոսնել հարեւան գյուղում, անձամբ գնումներ էր կատարում երեխաների հետ` Լիլի-Ռոուզի եւ Ջեքի:

Դեփի գյուղում 19-րդ դարի մի քանի տուն կա, որոնց վրա դերասանը միլիոններ է ծախսել իր ճաշակով վերանորոգելու համար:



Դեփը ժամատունը հյուրատան է վերածել:

Գյուղի հանդեպ, որը մոտ տասներկու տուն ունի, երկու լողավազան, ռեստորան եւ ավտոտնակ, հետաքրքրություն է հանդես բերել մի քանի միլիոնատեր:


