Երեքամյա հայ փոքրիկը փրկել է ընտանիքին Նիսի ահաբեկչությունից
LifestyleՖրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում բնակվող մեր հայրենակցուհին` Քրիստինե Վասիլյանը, Sputnik ռադիոկայանին պատմեց, թե ինչպես է ճակատագրի բերումով փրկվել ահաբեկչությունից։
Քրիստինե Վասիլյանը Ֆրանսիայի ազգային տոնի` Բաստիլի գրավման օրը կազմակերպված միջոցառմանը ներկա է եղել ամուսնու և երեխաների հետ։ Նրանք զբոսնել են, մտել մոտակա սրճարաններից մեկն ընթրելու, այնուհետև երեխաների հոգնածության պատճառով որոշել են վերադառնալ տուն։
«Ուշ էր արդեն, երեխաներս, հատկապես 3 տարեկան փոքրիկս, պետք է քնեին։ Միջոցառումը սկսվեց երեկոյան 10-ի կողմերը, և մենք ավտոբուսով վերադարձանք տուն։ Այնտեղ շատ մարդիկ կային։ Դե, սովորաբար նման միջոցառումների ժամանակ մարդիկ գալիս են ընտանիքներով»,- պատմեց Քրիստինեն։
Նրա խոսքով` թեև ահաբեկչությանն ինքն ականատես չի եղել, բայց այդ ամենը պատկերացնելով` ողջ մարմնով դողում է։ Մեր հայրենակցուհին մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես կարող էր բեռնատարը մտնել մի հրապարակ, որն ամբողջությամբ ցանկապատված էր ու շուրջբոլորը հսկում էին ոստիկանները։
Շարունակությունը՝ այստեղ։