Ճապոնիայում նուդիստական ռեստորանը թույլատրել է 60 տարեկանից մեծ անձանց մուտքը
Lifestylenews.am-ը գրում է.
Ճապոնիայում առաջին՝ մերկերի համար նախատեսված ռեստորանը հասարակական լայն զանգվածների ճնշման տակ հանել է մուտքի սահմանափակումների մի մասը: Այսուհետ հաստատություն կարող են մտնել 20-120 տարեկան անձինք: Մոմի լույսի ներքո ընթրել կթույլատրեն նաեւ ավելորդ քաշ ունեցողներին, հայտնում է «Ռոսբալտ»-ը:
«Ամրիտա» կոչվող հաստատությունը Տոկիոյում կբացվի 2016-ի օգոստոսին: Ի սկզբանե հաստատության տերերը տարիքային սահմանափակումներ էին սահմանել, ինչը բացասական արձագանք էր առաջ բերել պոտենցիալ հաճախորդների շրջանում:
Կանոններում նշված էր, որ աշխատակազմն իրավունք ունի մերժել հաճախորդի հասակի համար նախատեսված քաշի նորմայից 15 կգ ավելի կշռող մարդկանց: Մուտքն արգելված էր նաեւ 60 տարեկանից մեծ անձանց համար:
Սակայն ռեստորանի տերերը խոստովանել են, որ կանոնները մեղմելու տասնյակ խնդրանքներ են ստացել: