Չստացված հեղաշրջում. ֆոտոշարք` Ստամբուլից
Lifestyletert.am-ը գրում է.
Այս օրերին միջազգային բոլոր ԶԼՄ-ների լուսաբանման գլխավոր թեմաներից մեկը Թուրքիայի պետական հեղաշրջման տապալված փորձն է, որը խլել է 265 մարդու կյանք ու ներքաղաքական ճգնաժամային իրավիճակ ստեղծել երկրում:
Հայտնի է, որ լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի:
Իրավապահների փոխանցմամբ, արդեն ձերբակալվել է մոտ 3.000 մարդ, որոնց մեջ կան բարձրաստիճան զինծառայողոներ:
Ստորև բրիտանական The Guardian պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում է չստացված հեղաշրջման վերաբերյալ լուսանկարներ.

.jpg?1468748172523)




.jpg?1468748390401)


