Ուկրաինական կողմը պատրաստ է ՌԴ հետ բանակցությունների նստել գազային խնդրի մասով
Միջազգային"Մենք պատրաստ ենք հանդիպման ու բանակցությունների թեկուզ վաղը:Պետք է պայմանավորվել ու երկուստեք փոխզիջումային տարբերակներ ", - ասել է նախարար Պրոդանը: Նախարարը չի թաքցրել, որ իրենք շատ անհամաձայնություններ ունեն, սկսած այն հարցից, թե կողմերից յուրաքանչյուրի որ մակարդակի լիազոր ներկայացուցիչները պետք է ապագայի պատրաստվելիք արձանագրությունը ստորագրեն:
Հիշեցնենք, որ մինչ այդ բրյուսելյան բանակցություններում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, կողմերը պետք է մինչը հոկտեմբերի յոթը գազային խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեին Եվրահանձնաժողովին, որից հետո վերջինս իբրև միջնորդ կողմ պետք է փորձեր կողմերի առաջարկությունները արձանագրության մեջ ամփոել: