ՏԱՍՍ-ը գրում է, որ Ուկրաինայի էներգետիկայի որ ածխարդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին ի պատասխան հայտարարել է, որ ներկայումս Ուկրաինան պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի հետ գազային խնդրի մասով: "Մենք պատրաստ ենք հանդիպման ու բանակցությունների թեկուզ վաղը:Պետք է պայմանավորվել ու երկուստեք փոխզիջումային տարբերակներ ", - ասել է նախարար Պրոդանը: Նախարարը չի թաքցրել, որ իրենք շատ անհամաձայնություններ ունեն, սկսած այն հարցից, թե կողմերից յուրաքանչյուրի որ մակարդակի լիազոր ներկայացուցիչները պետք է ապագայի պատրաստվելիք արձանագրությունը ստորագրեն: Հիշեցնենք, որ մինչ այդ բրյուսելյան բանակցություններում ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, կողմերը պետք է մինչը հոկտեմբերի յոթը գազային խնդրի կարգավորման վերաբերյալ իրենց դիրքորոշումները հայտնեին Եվրահանձնաժողովին, որից հետո վերջինս իբրև միջնորդ կողմ պետք է փորձեր կողմերի առաջարկությունները արձանագրության մեջ ամփոել: