46-ամյա Ջենիֆեր Լոպեսը՝ «Սառցե դարաշրջան. Բախումն անխուսափելի է» մուլտֆիլմի պրեմիերային
LifestyleՋենիֆեր Լոպեսը հայտնվել է Ice Age: Collision Course (Սառցե դարաշրջան. Բախումն անխուսափելի է) մուլտֆիլմի պրեմիերային Լոս Անջելեսում։




46-ամյա երգչուհին հայտնվել էր ամբողջովին սպիտակազգեստ ու գրավել պապարացիների ուշադրությունը:


Ինչ վերաբերում է մուլտֆիլմին՝ Սքրեթի հերթական արկածների հետեւանքով Երկիր մոլորակի վրա երկնաքարերի տեղատարափ է սկսվում: Եթե աղետը շարունակվի, մոլորակի վրա բոլոր կենդանի արարածները կարող են զոհվել: Գիտակցելով իրենց սպառնացող վտանգը՝ մամոնտ Մեննին ու նրա հարազատներն ու ընկերները ճանապարհվում են այն վայր, որտեղ ժամանակին ընկել էր երկնաքար, որը ոչնչացրել էր դինոզավրերին: Նրանք հույս ունեն, որ կարող են որոշել, թե ինչն է երկնային մարմիններին ձգում Երկիր ու հեռացնել սպառնալիքը: