Ձեռք ձեռքի բռնած ծնված երկվորյակ քույրերը 2 տարի անց էլ իրարից անբաժան են
LifestyleԱՄՆ-ի Օհայո նահանգից Ջենա եւ Ջիլիան քույրերը երկու տարի առաջ մայիսին ցնցեցին ամբողջ աշխարհը։ Գրեթե բոլոր պարբերականներում հայտնվեցին նորածին երեխաների լուսանկարը, քանի որ նրանք ծնվել էին ձեռք ձեռքի բռնած։


Երկու տարի անց էլ Ջենան եւ Ջիլիանը իրարից անբաժան են, եւ այսօր արդեն նրանք ավելի առողջ են եւ ուժեղ։

«Եթե ամուսինս գնումների գնալիս տանում է քույրերից մեկին, իսկ մյուսը մնում է ինձ մոտ, նրանք երկուսն էլ տխրում են, ցանկանում են իրար կողքին լինել։ Ջենան եւ Ջիլիանը իսկապես շատ կապված են»,- պատմում է երջանիկ մայրիկը։

Աղբյուրը՝ Daily Mail
Պատրաստեց՝ Յանա