Մարտունիում` հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայողն այսօր երկրորդ անգամ վիրահատության է ենթարկվել. վիճակը կայուն է
թիկունքից վիրավորված զինծառայողը Մարտունիում վիրահատության է ենթարկվել, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ: Քանի որ անհրաժեշտ է եղել զինվորին ևս մեկ վիրահատության ենթարկել` նրան տեղափոխել են Երևան:
Այսօր Երևանում զինծառայողը ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Երկրորդ վիրահատությունը ևս հաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում: