Վերջերս Մարտունիում`հակառակորդի գնդակից վիրավորված զինծառայող Նարեկ Դարբինյանի առողջական վիճակը կայուն է: ORER.am-ի տեղեկություններով թիկունքից վիրավորված զինծառայողը Մարտունիում վիրահատության է ենթարկվել, այնուհետև տեղափոխվել Ստեփանակերտ: Քանի որ անհրաժեշտ է եղել զինվորին ևս մեկ վիրահատության ենթարկել` նրան տեղափոխել են Երևան: Այսօր Երևանում զինծառայողը ևս մեկ վիրահատության է ենթարկվել: Երկրորդ վիրահատությունը ևս հաջող է անցել, կյանքին վտանգ չի սպառնում: