Բրիտանացին արվեստի բացառիկ գործեր է ստեղծում մեխերի օգնությամբ (լուսանկարներ)
LifestyleԲրիտանացի արվեստագետ Մարկուս Լևայնը ստեղծում է բացառիկ կտավներ, որոնք «նկարելու» համար տղամարդը ներկերի ու վրձինների փոխարեն կիրառում է սովորական մեխեր:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ուշագրավ կտավներից յուրաքանչյուրն ավարտին հասցնելու համար տաղանդաշատ բրիտանացուց պահանջվում են շաբաթներ և նույնիսկ ամիսներ:
Աշխատանքային գործընթացի ժամանակ Լևայնն օգտագործում է հազարավոր մեխեր, որոնց ճիշտ դասավորվածության արդյունքում աչքի առաջ են հառնում մեկը մյուսից տպավորիչ արվեստի գործեր:
Հեղինակը նաև նշել է, որ իր աշխատանքների հիմնական թեման մարդն է:









