«Գահերի խաղը» հեռուստասերիալի 7-րդ սեզոնի մեկնարկը կլինի 2017-ին
Lifestyle«Գահերի խաղը» հեռուստասերիալի երկրպագուները պետք է ավելի երկար սպասեն ֆիլմի ցուցադրությանը՝ մինչ կտեսնեն հեռուստասերիալի առաջին դրվագը։
HBO հեռուստաընկերությունը հայտնել է, որ հեռուստասերիալի ցուցադրույթյունը, որը սովորաբար մեկնարկում է ապրիլին, այս անգամ հետաձգվել է և կլինի 2017թ․-ի ամռանը։ Փոփոխության պատճառը նկարահանումների գրաֆիկն է։
Հեռուստասերիալի անձնակազմն ու դերասանները պետք է վերադառնան Իսլանդիա, որտեղ տեղի են ունենալու ֆիլմի առաջիկա դրվագների նկարահանումները։ Նկարահանումներ տեղի կունենան նաև Իսպանիայում ու Հյուսիսային Իռլանդիայում։
HBO-ն նաև հայտնել է, որ 7-րդ սեզոնը բաղկացած կլինի ոչ թե 10 դրվագից, այլ 7։
Հեռուստասերիալի վերջին 8-րդ սեզոնը սպասվում է, որ կլինի 2018թ․-ին։