Քելվին Հարիսի սիրտը զբաղված է
LifestyleՄինչ Թեյլոր Սվիֆթը վայելում է Թոմ Հիդլսթոնի հետ սիրավեպը, նրա նախկին ընկեր դիջեյ Քելվին Հարիսը արդեն դադարել է տխրել փլուզված հարաբերությունների համար և ժամանակը անց է կացնում 23-ամյա ամերիկյան երգչուհի Թինաշիի հետ։
Զույգին մոտ կանգնած աղբյուրը զլմ-ներին պատմել է Հարիսի և Թինաշիի հարաբերությունների մասին։
«Նրանք հաճախ են հանդիպում, բայց չեն բարձրաձայնում իրենց հարաբերությունների մասին։ Այդ ամենը սկսել է մի քանի շաբաթ առաջ։ Դեռ ոչ մի լուրջ բան չկա։ Նրանք հանդիպել են մի քանի անգամ»։
Զույգին տեսել են շաբաթ օրը, ընթրիքի ժամանակ, Մալիբուի ռեստորաններից մեկում։
Հայտնի է, որ Հարիսը և Թինաշին ծանոթացել են ստուդիայում, 2014 թվականին, երբ միասին աշխատում էին Dollar Signs երգի վրա։
Հիշեցնեք, որ Քելվին Հարիսը և Թեյլոր Սվիֆթը վերջերս են բաժանվել 15 ամսվա հարաբերություններից հետո։ Դրանից անմիջապես հետո երգչուհուն տեսել էին դերասան Թոմ Հիդլսթոնի հետ, իսկ հետագայում պարզվել էր, որն նրանք սիրավեպ ունեն։