Շվարցենեգերը Կլիչկոյի դստերը սիգար է հյուրասիրում
LifestyleՀայտնի բոդիբիլդեր և դերասան Արնոլդ շվարցենեգերը այցելել է Վլադիմիր Կլիչկոյի մարզական ճամբարը, որը գտնվում է Ավստրալիայում։ Այնըտեղ Կլիչկոն անցնում է պատրաստությունների 2-րդ էտապը՝ բրիտանացի Թայսոն Ֆյուրիի դեմ ռեվանշ մենամարտի համար։
Ճամբարում է նաև Կլիչկոյի փոքրիկ դուստրը։ Կլիչկոն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել Շվարցենեգերի ու դստեր հետ, որտեղ երևում է՝ ինչպես է բոդիբիլդերը սիգար հյուրասիրում փոքրիկին։ Իսկ վերջինս դժգոհ դեմքով նստած է հոր գրկին։
«Այդ պահին աղջիկն ասում է ցտեսություն կուբայական սիգարին»,-նկարն այսպես է մեկնաբանել Կլիչկոն։
