Նոր թրենդ. Ականջների դիմահարդարում (ֆոտո)
LifestyleՊարզվում է՝ ներկել կարելի է ոչ միայն կոպերը, թարթիչները կամ շրթունքները, այլ նաև ականջները։ Համացանցում հայտնի է դառնում նոր թրենդ, որը ստացել է ear makeup անվանումը։
Իրականում, պարզվում է դեռ 90-ականներին մոդելները ներկում էին իրենց ականջները նկարահանումների համար, սակայն այն ժամանակ դա լայն տարածում չգտավ։ 2013 թվականին ականջների ներկելը վերադարձավ պոդիում Cédric Charlier-ի ցուցադրության համար։ Ցուցադրության համար վիզաժիստները ականջների բլթակի վրա ոսկե փայլեր էին անցկացրել։ Նախորդ տարի նման քայլի դիմեց վիզաժիստ Թոմ Պեշին, իսկ արդեն 2016 թվականին այս թրենդը ընդօրինակեցին Louis Vuitton-ի ոճաբանները և Instagram-ի օգտատերերը, ինչի շնորհիվ ականջների մակիաժը նվաճեց համացանցը։
Դրանում մեծ դեր խաղաց ֆրանսիացի վիզաժիստ Վիոլետը, ում շնորհիվ աղջիկները որոշեցին ականջօղերի փոխարեն ներկել ականջները։


