Ջոնի Դեպի նախկին կինը սիրավե՞պ է սկսել միլիարդատեր գործարարի հետ
LifestyleՀոլիվուդյան ամենագեղեցիկ եւ ներդաշնակ զույգերից Ջոնի Դեպի եւ Էմբեր Հերդի ամուսնալուծության լուրը անսպասելիորեն ցնցեց կինոսերներին։ Էմբերը հայտարարեց, որ Դեպը ծեծում է իրեն, եւ դիմեց դատարան՝ ապահարզան պահանջելու համար։

Եվ մինչ Դեպը զբաղված է իր առանձնատների վաճառքով, Էմբերը ժամանակ չի կորցնում եւ ըստ արեւմտյան պարբերականների՝ արդեն նրա կյանքում մեկ այլ, ցանկալի փեսացու է հայտնվել։

Վերջերս Էմբերին հաճախ կարելի է տեսնել գործարար Էլոն Մասկի հետ, որի կարողությունը գնահատվում է 12.7 միլիարդ։ Անցած շաբաթ Մայամիում Էմբերը քրոջ հետ գնացել է Էլոնի հյուրանոց։ Դերասանուհին այցելում է Էլոնի լոսանջելեսյան գրասենյակ, իսկ միլիարդատերը սպասված հյուր է Հերդի տանը։

Ի դեպ, մի հետաքրքիր փաստ եւս. այս օրերին Մասկը նույնպես զբաղված է բրիտանացի դերասանուհի Թալուլահ Ռիլեից ամուսնալուծության գործընթացով։

Աղբյուրը՝ Daily Mail