Զբոսանավ, համբույրներ, զվարճանք. Սուպերմոդել Դաուդցեն Քրեզը՝ Սեն Տրոպեում
LifestyleԱրդեն երկրորդ օրն է ֆրանսիական Սեն Տրոպեն հայտնվում է համաշխարհային պարբերականների ուշադրության կենտրոնում։ Օրեր առաջ այստեղ կայացել է Լեոնարդո դի Կապրիոյի հիմնադրամի բարեգործական երեկույթը, որին ներկա է եղել մի ամբողջ աստղաբույլ՝ Նաոմի Քեմփբելը, Մըրայա Քերրին՝ իր միլիարդատեր ընտրյալ Ջեյմս Փարքերի հետ, Բրեդլի Քուփերը, Լանա Դել Ռեյը, ինչպես նաեւ Victoria's Secret-ի հրեշտակներ Ջոան Սմոլզը, Ալեսանդրա Ամբոսիոն, Դաուտցեն Քրեզն ու Լիլի Դոնալդսոնը։

Բարեգործական աճուրդից հետո գեղեցկուհի մոդելներից Դաուտցեն Քրեզը որոշել է զվարճանալ ամուսնու՝ DJ Սաների Ջեյմսի հետ։ Զույգը ժամանակն ավելի հաճելի անցկացնելու համար զբոսանավով շրջել է Միջերկրական ծովում։


Բնականաբար ծովի գեղեցկությունից բացի, նրանք նաեւ վայելել են միմյանց ներկայությունը։


Նշենք, որ Քրեզն ու Ջեյմսը ամուսնացել են վեց տարի առաջ եւ ունեն 2 երեխա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քրեզը Սեն Տրոպեի արեւը վայելելու համար միացել էր իր գործընկերներ Ջոան Սմոլզին, Ալեսանդրա Ամբոսիոյին ու Լիլի Դոնալդսոնին եւ նրանց հետ լիցքաթափվել էր՝ լողալով Միջերկրական ծովում։
Աղբյուրը՝ Daily Mail